Կարևոր իրադարձություններ

Դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին և ԼՂՀ-ն վերադարձնել բանակցությունների սեղանին. Յուրի Նավոյան

14 Ապրիլ, 2016 17:50
Դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին և ԼՂՀ-ն վերադարձնել բանակցությունների սեղանին. Յուրի Նավոյան

Ապրիլի 13-ին Մոսկվայում, գրողների կենտրոնական տանը «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպմամբ տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

 

Հանդես գալով երեկոյում «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ ցեղասպանության թեման շոշափում է պատմական, իրավական, քաղաքական ու բարոյական` հիմնականում չլուծված հարցերի ահռելի շերտեր: Այսօր ողջ աշխարհում նկատվում է նացիստական շարժումների ակտիվացում, աճում է ագրեսիայի, ազգային և կրոնական անհանդուրժողության աստիճանը: Դա դրսևորվում է նաև Հարավային Կովկասում, ուր Թուրքիայի ավանդական ապակառուցողական քաղաքականությունը Ադրբեջանին հրահրում է տարածաշրջանում և Ռուսաստանի սահմանների մոտ անկայունության նոր օջախ բացել:

 

Ընդգծելով ղարաղաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անայլընտրանք լինելը, նա ապրիլյան չորսօրյա պատերազմի դասերի հիման վրա առաջարկեց դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին, ԼՂՀ-ն վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, կողմերին հակամարտությունը խաղաղ մեթոդներով կարգավորելու իրավական պարտացորեցնող փաստաթուղթ առաջարկել, Հայաստանի և ԼՂՀ միջև ստորագրել ռազմական փոխօգնության պայմանագիր: Այս ամենը Ադրբեջանի նոր ագրեսիան զսպող նշանակություն կունենա:

Ըստ Յուրի Նավոյանի, հայ-ռուսական բնույթով ռազմավարական հարաբերությունների նոր օրակարգ պետք է ձևավորել, որը հաշվի կառնի բոլոր այն գործոններն ու մարտահրավերները, որոնք դրսևորվեցին վերջին օրերին: Անհրաժեշտ է համագործակցության բոլոր նախադրյալների իրացման նոր հնարավորություններ գտնել, որպեսզի դաշնակցային հարաբերությունները համոզիչ բնույթ կրեն:

 

Լրահոս

Դիտել ավելին