Կարևոր իրադարձություններ

Պուտինը դեռ չի կողմնորոշվել 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում

14 Ապրիլ, 2016 17:34
Պուտինը դեռ չի կողմնորոշվել 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծով» շփման ժամանակ հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել 2018 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին:

Պուտինն ընդգծել է, որ այդ որոշումը կախված է աշխատանքի արդյունքներից. «Ինձ թվում է, որ այդ մասին խոսելը վաղ է: Ես նման իրավիճակներում ասում եմ մեկ բան և ցանկանում եմ դա կրկնել ևս մեկ անգամ: Մենք այժմ չպետք է մտածենք, թե որտեղ և ինչպես պիտի աշխատենք ապագայում, այլ պետք է մտածենք այն մասին, թե ինչպես արդարացնենք մարդկանց վստահությունն այսօր»:

 

Լրահոս

Դիտել ավելին