Կարևոր իրադարձություններ

Ավստրալացի դպրոցականը «Վիքիպեդիայի» միջոցով «վարչապետ» է դարձել

14 Ապրիլ, 2016 17:11
Ավստրալացի դպրոցականը «Վիքիպեդիայի» միջոցով «վարչապետ» է դարձել

Ավստրալացի դպրոցական Օռլի Ֆենելոնը «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանում իր մասին էջ է ստեղծել, ինչից հետո իր անունն ավելացրել է Ավստրալիայի վարչապետների ցանկում:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, այսպիսով` Ֆենելոնը «դարձել» է Ավստրալիայի 30-րդ վարչապետը, սակայն նա այդ «պաշտոնում» շատ քիչ է մնացել:  Երկու օր անց այս տեղեկությունը հանվել է «Վիքիպեդիայից»։

 

Առցանց հանրագիտարանի ղեկավարությունն արգելափակել է Ֆենելոնի էջը, որպեսզի վերջինս չկարողանա խմբագրել այն:

 

Հնարամիտ դեռահասը պատմել է, որ իրական կյանքում վարչապետ դառնալու դեպքում ինքը կիրականացներ լուրջ բարեփոխումներ: Օրինակ` քաբաբն ազգային ուտեստ կհռչակեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին