Կարևոր իրադարձություններ

ԼՂ հարցին պետք է մոտենալ բժշկության սկզբունքով՝ «չվնասել». Պուտին

14 Ապրիլ, 2016 17:02
ԼՂ հարցին պետք է մոտենալ բժշկության սկզբունքով՝ «չվնասել». Պուտին

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծով» շփման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

«Դա շատ զգայուն թեմա է, մենք պետք է դրան վերաբերվենք շատ զգուշորեն, բժշկության հայտնի սկզբունքով՝ չվնասել: Ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է որոշվի բացառապես քաղաքական մեթոդներով, երկու կողմի փոխզիջումներով:

Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի լուծվի ԼՂ ճգնաժամը: Ռուսաստանը ցանկանում է լիարժեք աշխատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ»:

Պուտինի խոսքով՝ Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները:

 

Լրահոս

Դիտել ավելին