Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522,5
    527

  • EUR

    626,5
    638,5

  • RUB

    7,01
    7,23

Կարևոր իրադարձություններ

Ինչ է տեղի ունենում, երբ խմում եք կաղամբի հյութ

25 Հոկտեմբեր, 2015 19:16
Ինչ է տեղի ունենում, երբ խմում եք կաղամբի հյութ
Life.panorama.am-ը գրում է.
 
Կաղամբը պատկանում է խաչածաղկավոր բանջարեղենների տեսակին, որոնք պարունակում են մեծ քանակությամբ սննդարար նյութեր։ 
Կաղամբի հյութ խմելը մի շարք առավելություններ կարող է ունենալ առողջության համար։
 
Հակաօքսիդանտներ
 
Կաղամբը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարող են պաշտպանել մարմինն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ 
 
Քաղցկեղի դեմ պայքարի միջոց
 
Կաղամբի մեջ առկա նյութերը կարող են ամրապնդել իմունային համակարգը, պաշտպանել վիրուսներից, հիվանդություններից, նույնիսկ քաղցկեղից։
 
Խոլեստերին
 
Կաղամբը պարունակում է Օմեգա-3 ճարպային թթու, որը կարող է նվազեցնել արյան ճնշումը, արյան մեջ խոլեստերինն ու տրիգլիցերիդները։
 
Գեղեցիկ մաշկ
 
Կաղամբը հարուստ է վիտամին E-ով և A-ով, որոնք էական նշանակություն ունեն մաշկի առողջության համար։ Այն նաև պարունակում է ծծումբ, որը պայքարում է վարակների դեմ և կալիում, որը մաքրում է մաշկը։

Լրահոս

Դիտել ավելին