Կարևոր իրադարձություններ

«Ատլետիկոն» հաղթեց «Բարսելոնային» 2:0 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

14 Ապրիլ, 2016 16:34
«Ատլետիկոն» հաղթեց «Բարսելոնային» 2:0 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

Մադրիդի «Վիսենթե Կալդերոն» մարզադաշտում «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:

«Ատլետիկոն» հաշվի մեջ առաջ անցավ խաղի 36-րդ րոպեին. Սաուլը գնդակն ընդունեց աջ եզրում, հակառակորդի տուգանայինում նկատեց ազատ մնացած Անտուան Գրիզմանին, ոտնաթաթի դրսի կողմով գեղեցիկ փոխանցում կատարեց, իսկ ֆրանսիացին գլխով «գնդակահարեց» «կապտանռնագույնների» դարպասը: Վերջնական արդյունքը հանդիպման վերջնամասում սահմանեց Գրիզմանը` իրացնելով 11-մետրանոցը:

Այսպիսով, «Ատլետիկոն» հաղթող դուրս եկավ հակամարտությունում. 1 շաբաթ առաջ Դիեգո Սիմեոնեի թիմը պարտվել էր «Կամպ Նոու» մարզադաշտում 1:2 հաշվով:

Չեմպիոնների լիգայի անցյալ տարվա հաղթողները չկարողացան անցնել հաջորդ ռաունդ: Նորից ոչ մի թիմ չի կարողանում հաղթել Չեմպիոնների լիգան՝ գոնե անընդմեջ 2 անգամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին