Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի հարավում փաստացիորեն քաղաքացիական պատերազմ է ընթանում. Պուտին

14 Ապրիլ, 2016 16:04
Թուրքիայի հարավում փաստացիորեն քաղաքացիական պատերազմ է ընթանում. Պուտին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Թուրքիայի ղեկավարությունը ձգտելու է ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, սակայն դա անելը մեծ հարց է, քանի որ Թուրքիայի հարավում փաստացիորեն քաղաքացիական պատերազմ է ընթանում:

«Ես ավելի քան վստահ եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը ձգտելու է նրան, որ ապահովի զբոսաշրջիկների, այդ թվում նաև մեր զբոսաշրջիկների անվտանգությունը, քանի որ դա ապահովում է թուրքական բյուջեի զգալի մասը:

Նախորդ տարի Ռուսաստանից գրեթե 5 միլիոն մարդ է հանգստացել այնտեղ: Նրանք իհարկե կձգտեն, ես կասկածներ չունեմ, սակայն արդյոք կարո՞ղ են անել: Դա մեծ հարց է: Ինչպեսև Եգիպտոսի պարագայում, մենք իրավունք չունենք մեր քաղաքացիներին չասել, որ Թուրքիայում հանգստանալը վտանգավոր է: Այնտեղ՝ հարավում, փաստացիորեն քաղաքացիական պատերազմ է ընթանում»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին