Կարևոր իրադարձություններ

Ընթանում է Ադրբեջանի, Իրանի և ՌԴ-ի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանք. Իրանի ԱԳՆ

14 Ապրիլ, 2016 15:56
Ընթանում է Ադրբեջանի, Իրանի և ՌԴ-ի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանք. Իրանի ԱԳՆ

Ընթանում է Ադրբեջանի, Իրանի և ՌԴ-ի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանք: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հոսեին Ջաբիրի Անսարին:

Նա ասել է, որ չնայած նրան, որ հանդիպման ժամկետները դեռ չեն հստակեցվել, քննարկվում է հանդիպման ծրագիրը: «Ժամկետի հստակեցումից հետո կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ երեք երկրների նախագահների հանդիպման նախաձեռնությունն առաջ է քաշվել Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ վերջերս Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահների հանդիպման նպատակն է քննարկել տնտեսական համագործակցության զարգացման հարցերը և հստակեցնել Կասպից ծովի իրավական կարգավիճակը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին