Կարևոր իրադարձություններ

Անգլիայից առաջարկնե՞րը․ դրանք բազմաթիվ են․ Իբրահիմովիչ

14 Ապրիլ, 2016 15:55
Անգլիայից առաջարկնե՞րը․ դրանք բազմաթիվ են․ Իբրահիմովիչ

Շվեդիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամռանը կփոխի ակումբային գրանցումը, խոսել է անգլիական ակումբներից առաջարկների մասին։

34-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։

«Անգլիայից առաջարկնե՞րը․ դրանք բազմաթիվ են։ Մի շարք տիտղոսներ եմ նվաճել, բայց ցանկանում եմ շարունակել հաղթել։ Ցանկանում եմ հաղթել ամենուր»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին