Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությունը բխում է ՆԱՏՕ-ի շահերից. Սթոլթենբերգ

14 Ապրիլ, 2016 15:49
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությունը բխում է ՆԱՏՕ-ի շահերից. Սթոլթենբերգ

ԵՄ-ին մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանումը բխում է ՆԱՏՕ-ի շահերից։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Միացյալ թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Նա հրաժարվել է մեկնաբանել ընթացող դեբատներն այն մասին, թե Մեծ Բրիտանիան պե՞տք է մնա ԵՄ-ում, թե՞ պետք է դուրս գա։ «Բրիտանացի ժողովուրդը կորոշի դա»,- ասել է նա՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի համար դրա նշանակությանը։ «Եվրոպայում հզոր Մեծ Բրիտանիան օգուտ է մեր անվտանգության համար, դա լավ է ՆԱՏՕ-ի համար, և այդ իսկ պատճառով ես դա ողջունում եմ»,- ասել է նա։

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի հետագա ճակատագրի հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին