Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

14 Ապրիլ, 2016 15:47
Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին, առավելապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին` հարավ-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում ապրիլի 15-ին, առավելապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +9+11, իսկ վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Կոտայքում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Գեղարքունիքում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+18,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +16+21,

Արարատում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+22,

Արմավիրում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+15,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+19։

 

Լրահոս

Դիտել ավելին