Կարևոր իրադարձություններ

Դունյա Միյատովիչը հորդորել է Թուրքիային անվտանգ պայմաններ ապահովել լրագրողների համար

14 Ապրիլ, 2016 15:42
Դունյա Միյատովիչը հորդորել է Թուրքիային անվտանգ պայմաններ ապահովել լրագրողների համար

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին ապահովել Թուրքիայում լրագրողների անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ գրասենյակը:

Անդրադառնալով ապրիլի 12-ին Թուրքիայի հարավում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կողմից սիրիացի լրագրող Մոհամեդ Զահիր ալ-Շերքաթի սպանությանը`Միյատովիչն ասել է. «Սա Թուրքիայի հարավային շրջաններում կարճ ժամանակահատվածում արդեն չորրորդ սիրիացի լրագրողի սպանությունն է, որը վերագրվում է ԴԱԻՇ-ին: Ես հորդորում եմ իշխանություններին անել առավելագույնը` երկրում լրագրողների համար ապահովելու անվտանգ աշխատանքային պայմաններ»:

Սիրիացի հեռուստալրագրող Մոհամեդ Զահիր ալ-Շերքաթը հրազենային վնասվածք էր ստացել ապրիլի 10-ին Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ շրջանում: Ապրիլի 12-ին նա մահացել էր: Ավելի վաղ նա իր մասնագիտական գործունեության պատճառով մահվան սպառնալիքներ էր ստացել:

 

Լրահոս

Դիտել ավելին