Կարևոր իրադարձություններ

Ներկայացվել է արհեստական ինտելեկտով՝ աշխարհում առաջին խոսացող սմարթֆոնը (տեսանյութ)

14 Ապրիլ, 2016 15:27
Ներկայացվել է արհեստական ինտելեկտով՝ աշխարհում առաջին խոսացող սմարթֆոնը (տեսանյութ)

 

Ճապոնական Sharp տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է հեղափոխական արտադրանք` արհեստական ինտելեկտով՝ աշխարհում առաջին խոսացող սմարթֆոնը:


Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ուշագրավ նորույթը ստեղծվել է արհեստական ինտելեկտով «զինված», քայլող փոքրիկ ռոբոտի տեսքով:

 

Ձայնային հրահանգներին ենթարկվող սմարթֆոնի հետ կարելի է նաև զրուցել: Հայտնի է, որ սարքը գործում է Android 5.0 օպերացիոն համակարգի հիմքով:

 

«Ռոբոհոն» անունով սմարթֆոնը վաճառքի կհանվի մայիսի 26-ից` 1.800 դոլար գնով։

 

Ճապոնիայում արդեն սկսվել է սարքի նախնական պատվերների ընդունումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին