Կարևոր իրադարձություններ

Առաջնագծում Ադրբեջանի զինուժը կորցրել է 1 զինծառայող

14 Ապրիլ, 2016 15:25
Առաջնագծում Ադրբեջանի զինուժը կորցրել է 1 զինծառայող

razm.infoԱյսօր` ապրիլի 14-ին, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում«հայկական դիվերսիան ետ մղելիս» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ահմեդով Ռյուսթեմ Օրուջ օղլուն (Əhmədov Rüstəm Oruc oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Կայքը հիշեցնում է, որ ավելի վաղ Պաշտպանության բանակն էր հայտնել ադրբեջանական դիվերսիայի մասին: Հաղորդագրության համաձայն` ադրբեջանական դիվերսիոն խումբը ապրիլի 14-ի վաղ առավոտյան` ժամը 5-ի սահմաններում, ներթափանցման փորձ է արել ՊԲ հարավային դիրքերի ուղղությամբ: Սակայն հայկական սոտրաբաժանումներին հաջողվել է ժամանակին նկատել և հետ մղել թշնամուն:

 

Լրահոս

Դիտել ավելին