Կարևոր իրադարձություններ

«Մեր ամեն զինվորը մի «Սմերչ» է». Վազգեն Սիսլյան

14 Ապրիլ, 2016 15:07
«Մեր ամեն զինվորը մի «Սմերչ» է». Վազգեն Սիսլյան

«Արցախը հայ ժողովրդինն է, սա չեմ ասում, որ կուլիսներում արտահայտեն: Աշխարհից պետք է պահանջել ճանաչել Արցախի անկախությունը: Ես ուզում եմ, որ մեր իշխանավորներն ավելի համարձակ լինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի գործողությունների մեջ անակնկալ ոչինչ չկար.

«Տարիներ շարունակ այդ երկիրը փորձել է ԼՂՀ տարածքներ յուրացնել, իսկ ապրիլյան հարձակումը, պարզ է, իրականացրել է գերտերությունների կանաչ լույսի ներքո»:

Նրա խոսքով՝ մենք պետք է հասկացնենք Ադրբեջանին, որ մոռանա Արցախի մասին.

«Ես դեմ եմ անգամ մեկ սանտիմետր հող հանձնելուն: Մեր անվտանգությունն ամրապնդելու համար դեռ մի 7 շրջան էլ պետք է ազատագրենք: Բոլոր թերություններով հանդերձ՝ ես առավել քան վստահ եմ մեր բանակի վրա: Վերջին դեպքերն ապացուցեցին՝ մեր զինվորները պատրաստ են: Իհարկե, ավելի լավ տեխնիկա ունենալու դեպքում մենք ավելի քիչ զոհ կունենայինք, սակայն սա պատերազմ է»:

Հետևաբար, նա կարծում է, որ Հայաստանն աշխարհազորային քայլի պետք է գնա, որ մեր երիտասարդները պատրաստվեն. «Այս պատերազմն ապացուցեց, որ չկա այդ կազմակերպվածությունը։ Ազգովի պետք է զինվոր դառնանք»:

Իսկ երկրի քաղաքական և զինվորական ղեկավարությանն էլ հորդորեց, որ զինվորներին ավելի շատ ուշադրություն դարձնեն.

«Թերություն չեմ ուզում տեսնել, մերոնք դիմակայեցին այդ հսկայական հարձակմանը: Մեր ամեն մեկ զինվորը մեկ «Սմերչ» է: Երկու կոնֆետ, պեչենի կամ սիգարետ ուղարկելով՝ հարց չի լուծվում: Օգնությունները մի քիչ կազմակերպված պիտի լինեն: Եվ Սփյուռքին, և տեղի հայերին եմ դիմում` վերջապես պետություն ունենք, պետական մտածողություն էլ պետք է ունենանք: Ամեն ինչ ավելի կազմակերպված անենք, որ տարակուսանքներ էլ չլինեն, նպատակային լինի ամենը»:

Նրա խոսքով՝ աղջիկների՝ բանակում ծառայելու հանգամանքը շատ կարևոր է. «Տղամարդուց մի քիչ ուրիշ կերպ են մտածում: Նրանք թշնամու դեմ ավելի ուրիշ ձև են տրամադրված։ Աղջիկները, կանայք պետք է պատրաստ լինեն՝ գոնե նվազագույն չափով»։

Սիսլյանն ընդգծեց՝ թուրք զինվորը զինվոր չէ, ինչը, ըստ նրա՝ մեզ քաջալերող հանգամանք է. «Նրանք վայրագներ են, ամեն ինչ անում են, ու աշխարհը լռում է։ Իսկ Եվրոպայում մեկ մարդ վիրավորվում է, դարձնում են մեծ բան: Մեր զինվորների մարմինները որ խոշտանգել են, ոչ ոք չի խոսում այդ մասին, մերոնք էլ քիչ են խոսում»։

 

Լրահոս

Դիտել ավելին