Կարևոր իրադարձություններ

Պուտինը մտավախություն ունի, որ իր անձնական կյանքի մասին տեղեկությունը կարող է ազդել նավթի գների վրա

14 Ապրիլ, 2016 15:06
Պուտինը մտավախություն ունի, որ իր անձնական կյանքի մասին տեղեկությունը կարող է ազդել նավթի գների վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պւտինը «Ուղիղ գծի» ժամանակ հայտարարել է, որ մտավախություն ունի, որ իր անձնական կյանքի մասին տեղեկությունը կարող է ազդել նավթի գների վրա: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Ինչպե՞ս կարող է դա չազդել նավթի գների կամ փոխարժեքի տարբերության վրա»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ երկրին կներկայացնի նոր «առաջին տիկնոջը»:

Պուտինին ասել են, որ ԶԼՄ-ներում հաղորդվում է, որ նրա նախկին կինը՝ Լյուդմիլան, ամուսնացել է: «Դուք մեզ ե՞րբ կներկայացնեք առաջին տիկնոջը»,- հարց է հնչել:

«Մենք երբեմն տեսնվում ենք, ոչ հաճախ: Մենք շատ բարի հարաբերություններ ունենք, գուցե ավելի լավ, քան նախկինում»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Լյուդմիլայի մոտ ամեն ինչ կարգին է, նա իր կյանքից գոհ է: «Ես նույնպես իմ կյանքից գոհ եմ, ինձ մոտ նույնպես ամեն ինչ լավ է»,- հավելել է Պուտինը:

«Բայց գուցե երբևէ ես կկարողանամ բավարարել ձեր հետաքրքրասիրությունը»,- հավելել է ՌԴ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին