Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն գումար են կուտակել Կենտրոնական բանկի նախագահն ու նրա ընտանիքը

14 Ապրիլ, 2016 15:03
Որքա՞ն գումար են կուտակել Կենտրոնական բանկի նախագահն ու նրա ընտանիքը

Կենտրոնական բանկի նախագահի և նրա ընտանիքը ունեցվածքը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ևս դասվում է իշխանության ներկայացուցիչ, միլիոնատերերի շարքը:

Shabat.am-ն ուսումնասիրել է Ջավադյանների հայտարարագրած ունեցվածքը.

 ԿԲ նախագահի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել է ՝ 110,000,000 դրամ, տարվա վերջում՝ 121,000,000 դրամ, 475,000 ԱՄն դոլար, տարվա վերջում՝ 525,000 ԱՄՆ դոլար, 161,000 եվրո, տարվա վերջում՝ 151,000 եվրո: 

Տարեկան եկամուտը կազմել է ՝ շահաբաժին՝ 260,000 դրամ, աշխատանքի վարձատրություն՝ 24,562,253,80 դրամ, 7,655,857 դրամ, 10,360,556, 33 դրամ, 699, 565 դրամ, 39,390 դրամ, ընդհանուր եկամուտը՝ 45,078, 673 դրամ:

 Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը հայտարարագրել է հասարակական նշանակության շինություն՝ 39,500,000 դրամ արժողությամբ: Դրամական միջոցները կազմել են՝ 51,000,000.00 դրամ, 560,000.00 ԱՄՆ դոլար, 280,000.00 եվրո: Աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են՝ 3,023,467 դրամ, 629,478 դրամ, տրված փոխառությունները (վարկերի) դիմաց ստացված տոկոսը՝ 1,839 եվրո, 8,971 ԱՄՆ դոլար, 3,860,70 ՀՀ դրամ, վարձակալության դիկաց ստացված վճարը՝ 7,864,622 դրամ, 16,362,400 դրամ, 5,320, 249,60 դրամ: Ընդհանուր եկամուտը՝ 33,204,078 ՀՀ դրամ: 

Պակաս հարուստ չէ նաև Ջավադյանի դուստրը՝ Աննա Ջավադյանը, նա հայտարարագրել է փոխառություն, որը հանձնվել է հարկային տարում 50,000 ԱՄՆ դոլար, դրա մի մասը վերադարձվել է հարկային տարվա ընթացքում, այն կազմել է 30,000ԱՄՆ դոլար, իսկ ահա տարվա վերջում այն նվազել է հասնելով՝ 20,000 ԱՄՆ դոլարի: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը կազմել է՝ 284, 84, 1,242,75, ԱՄՆ դոլար՝ արտարժույթով, դրամով ստացված փոխառությունը կազմել է ՝ 161,205, 50 և 1,118, 975,60 ՀՀ դրամ: Ընդամենը՝ 1,280, 181,10 ՀՀ դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին