Կարևոր իրադարձություններ

Էրդողանը ցանկանում է ստեղծել հակաահաբեկչական կենտրոն՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբԷրդողանը ցանկանում է ստեղծել հակաահաբեկչական կենտրոն՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ

14 Ապրիլ, 2016 14:51
Էրդողանը ցանկանում է ստեղծել հակաահաբեկչական կենտրոն՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբԷրդողանը ցանկանում է ստեղծել հակաահաբեկչական կենտրոն՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում ստեղծել հակաահաբեկչական կենտրոն՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

«Ահաբեկչության խնդիրը մուսուլմանական աշխարհի ամենագլխավոր խնդիրն է: Մենք պետք է միավորենք մեր ուժերն ընդդեմ ընդհանուր այդ աղետի: Մենք հիշում ենք, թե ինչպես են «Ալ-Քաիդայի» կողմից սպանվել միլիոնավոր մուսուլմաններ:

Այժմ նույն կեղտոտ գործով զբաղված են ԴԱԻՇ-ը, «Բոկո Հարամը»: Բացի ցուցադրական մի շարք ակցիաներից, այդ կազմակերպությունների գործունեության ողջ վնասն ընկնում է մուսուլմանների վրա: Անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունն ԻՀԿ-ի շրջանակներում, ուր օգտակար է ստեղծել ոստիկանական համակարգման կենտրոն: Մենք պետք է աջակցենք Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ահաբեկչոթյան դեմ պայքարի այդ կենտրոնի ստեղծմանը»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին