Կարևոր իրադարձություններ

Գրոյսմանը երդվել է, որ իր կառավարությունն անհանդուրժող կլինի կոռուպցիայի նկատմամբ

14 Ապրիլ, 2016 14:23
Գրոյսմանը երդվել է, որ իր կառավարությունն անհանդուրժող կլինի կոռուպցիայի նկատմամբ

Ուկրաինայի վարչապետի թեկնածու Վլադիմիր Գրոյսմանը երդվել է, որ իր կառավարությունն անհանդուրժող կլինի կոռուպցիայի նկատմամբ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Գերագույն ռադայում ելույթի ժամանակ:

«Ես հասկանում եմ սպառնալիքները, որ կանգնած են մեր առաջ: Դրանք են՝ կոռուպցիան, պետական կառավարման անարդյունավետությունը և պոպուլիզմը, որը ոչ պակաս սպառնալիք է մեր երկրի համար, քան թշնամին Ուկրաինայի արևելքում: Մենք կարող ենք որքան ասես ասել այս տրիբունայից, որ սիրում ենք Ուկրաինան, բայց եթե մենք դա չհաստատենք մեր ջանքերով և գործերով, մեզ ոչ ոք չի վստահի»,- ասել է Գրոյսմանը:

«Տարբերություն կա աշխատանքի մասին խոսելու և այն անելու (հասկացությունների) միջև, գեղեցիկ ապագա նկարելու և այն իրական կյանքում անելու միջև»,- ասել է նա: «Ես ուզում եմ երդվել, որ այս կառավարությունն անհանդուրժող կլինի կոռուպցիայի նկատմամբ, պատասխանատվությամբ կվերաբերվի այն առաջադրանքներին, որոնք Ուկրաինա պետության առաջ են, ամեն ինչ կանի պետության կայունացման և զարգացման համար»,- խոստացել է նա:

Գրոյսմանը նաև վստահեցրել է, որ Ուկրաինան չի ամաչի իր աշխատանքի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին