Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը Թուրքիային բարեկամ է համարում, սակայն խնդիրներ կան որոշ գործիչների հետ. Պուտին

14 Ապրիլ, 2016 14:17
Ռուսաստանը Թուրքիային բարեկամ է համարում, սակայն խնդիրներ կան որոշ գործիչների հետ. Պուտին

Պուտինը խոստացել է հանգստի նպատակով Ղրիմ ուղևորվել։ Այս մասին նա հայտարարել է ուղիղ եթերում՝ պատասխանելով Ռուսաստանի քաղաքացիների հարցերին։

Պուտինը վստահ է, որ Թուրքիայի ղեկավարութունը կձգտի ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, սակայն վստահ չէ, որ դա նրան կհաջողվի։ Ռուսաստանի նախագահը կարծում է, որ Թուրքիայի ղեկավարությունը չի պայքարում արմատականների դեմ, այլ համագործակցում է նրանց հետո, «Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում»՝ ասել է նա։

Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկների անվտանգության ապահովման խնդիրների լուծումը դեռևս չի գտնվել, չնայած այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է ՝ նշել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ երկիրն ընդհանուր առմամբ բարիդրացիական հարաբերություններ ունի հարևանների և այլ երկրների հետ։

«Այդ նույն Թուրքիային համարում ենք մեր բարեկամը, իսկ թուրք ժողովրդին՝ բարեկամական ժողովուրդ»,- ասել է նախագահը՝ նշելով խնդիրների առկայությունը որոշ քաղաքական գործիչների հետ։

«Ոչ բարեկամական գործողություններին արձագանքել պետք է, այլապես գլխին կնստեն։ Նման բան արդեն եղել է մեր պատմությունում։ Անհնար է դրա վերադարձը թույլ տալ»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին