Կարևոր իրադարձություններ

Այս տարվա 1-ին եռամսյակում գրանցվել է 595 ավտովթար. մահացել է 42, վիրավորվել 867 մարդ

14 Ապրիլ, 2016 13:59
Այս տարվա 1-ին եռամսյակում գրանցվել է 595 ավտովթար. մահացել է 42, վիրավորվել 867 մարդ

2016 թ. առաջին երեք ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 595 ավտովթար. զոհվել է 42 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 867 մարդ:

2015 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է 662 ավտովթար. զոհվել է 64 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 905 մարդ:

2016 թ. առաջին երեք ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է վրաերթի 173 դեպք. զոհվել է 14 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 179 մարդ:

2015 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է վրաերթի 197 դեպք. զոհվել է 26 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 180 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին