Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի գիտնականները ապացուցված են համարում Զիկա վիրուսի և միկրոցեֆալիայի անմիջական կապը

14 Ապրիլ, 2016 13:26
Ամերիկացի գիտնականները ապացուցված են համարում Զիկա վիրուսի և միկրոցեֆալիայի անմիջական կապը

Ամերիկացի գիտնականները հաստատել են Զիկա վիրուսի և նորածինների մոտ միկրոցեֆալիայի առաջացման անմիջական կապը: Այն, ինչի մասին մինչ այժմ խոսվում էր որպես ենթադրություն և կասկած, այժմ հաստատված փաստ է: «Այս ամենը թույլ է տալիս ասել, որ Զիկան միկրոցեֆալիայի և ուղեղի լուրջ վնասվածքների առաջացնում կամ հարուցման պատճառ է հանդիսանում, հիմա դա կարող ենք հստակ հայտարարել և կենտրոնանալ այլ կարևոր հարցերի վրա, ինչպես օրինակ՝ որքան է երեխայի մոտ խնդրի առաջացման հավանականությունը, եթե նրա մայրը հղիության ընթացքում տենդով է վարակվել», - ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչը Սոնյա Ռասմուսենը: Զիկա տենդը հայտնի է դարձել և ճանաչվել է խիստ վտանգավոր հատկապես այն պատճառով, որ անցյալ տարվա սկզբին այս համաճարակը սերտորեն կապում էին նորածինների մոտ միկրոցեֆալիայի առաջացման կտրուկ աճի հետ: Միայն Բրազիլիայում նման դեպքերը հասել են մի քանի հարյուրի: Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ դեռևս չի ստեղծվել:

 

Լրահոս

Դիտել ավելին