Կարևոր իրադարձություններ

Կվիրիկաշվիլին Մարգվելաշվիլուն առաջարկել է փոխել նախընտրական արշավի մեկնարկը

14 Ապրիլ, 2016 13:21
Կվիրիկաշվիլին Մարգվելաշվիլուն առաջարկել է փոխել նախընտրական արշավի մեկնարկը

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախագահ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն առաջարկել է փոխել սեփական հրամանը, որպեսզի նախընտրական կամպանիան մեկնարկի հուլիսի 8-ին:

Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին, և հրամանը ստորագրման համար ներկայացրել էր կառավարությանը:

Ընդ որում՝ ակտը պետք է ուժի մեջ մտնի ոչ թե փաստաթղթի հրապարակումից անմիջապես անց, այլ՝ ընտրություններից երկու ամիս առաջ՝ օգոստոսի 8-ին: Հետևաբար նախընտրական կամպանիան պետք է մեկնարկի հենց այդ ժամանակ:

Դրա հետ կապված՝ Կվիրիկաշվիլին հայտարարել է. «Քանի որ երկամսյա ժամկետը լայն քննարկումների և որոշակի դժգոհության տեղիք է տվել քաղաքացիական սեկտորի ու տարբեր կուսակցությունների միջև, մենք ցանկանում ենք նախագահի աշխատակազմին խնդրել, որ փաստաթուղթը ներկայացվի այն ժամանակ, որ նրա հրապարակումը համընկնի հուլիսի 8-ին, որպեսզի նախընտրական ժամկետը կազմի 3 ամիս»:

 

Լրահոս

Դիտել ավելին