Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ում չեն կարծում, թե Թուրքիան է նախաձեռնել ԼՂ-ում իրավիճակի վերջին սրացումը. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ

14 Ապրիլ, 2016 13:13
ԵՄ-ում չեն կարծում, թե Թուրքիան է նախաձեռնել ԼՂ-ում իրավիճակի վերջին սրացումը. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը լրատվամիջոցի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական ԶԼՄ-ների այն հրապարակումները, թե ԼՂ-ում իրավիճակի վերջին սրացման նախաձեռնողը եղել է Թուրքիան:

Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ում նման կերպ չեն կարծում. «Թուրքիան Մինսկյան գործընթացի մասնակից է, և մենք ականատեսն ենք նրա, թե ինչպես է այդ երկիրը Եվրոպայի մյուս երկրների հետ մեկտեղ հանդես գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»:

Մարդը չի համաձայնել այն կարծիքին, որ ԼՂ-ի շուրջ իրավիճակի վերջին սրացման ֆոնին Արևմուտքի դիրքորոշումը եղել է ավելի պասիվ՝ համեմատած Ռուսաստանի հետ, ընդգծելով, որ Եվրոպան ակտիվորեն ներգրավված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

«Բանն այն է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Նրա ուղիղ պարտականությունն է հրադադարի երաշխավոր հանդես գալ հակամարտող կողմերի միջև:

Եվրոպան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ չէ: Եվրոպական երկրներից այնտեղ ներկայացված է միայն Ֆրանսիան: Սակայն մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին