Կարևոր իրադարձություններ

Լեհաստանի հյուսիսում այրվել է ընտրական տեղամասը

25 Հոկտեմբեր, 2015 16:44
Լեհաստանի հյուսիսում այրվել է ընտրական տեղամասը

Լեհաստանի ընտրական տեղամասերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «TVN24»-ին։

Պատահարը տեղի է ունեցել Բիսկուպին գյուղում՝ Լեհաստանի հյուսիսում։ Հրդեհի պատճառով ընտրական տեղամասը ստիպված են եղել փակել։ Ընտրությունների շարունակությունը կարող է տեղի ունենալ հարևանությամբ գտնվող դպրոցում։ Դեռևս հայտնի չէ՝ կերկարաձգվեն ընտրությունները, թե ոչ։

Նախնական տվյալներով, հրդեհի պատճառ կարող է լինել կրակի սխալ օգտագործումը։

 

Լրահոս

Դիտել ավելին