Կարևոր իրադարձություններ

Բողոքի ցույցեր Մակեդոնիայում. ցուցարարներն ավերել են նախագահի աշխատակազմի գրասենյակը (լուսանկարներ)

14 Ապրիլ, 2016 10:35
Բողոքի ցույցեր Մակեդոնիայում. ցուցարարներն ավերել են նախագահի աշխատակազմի գրասենյակը (լուսանկարներ)

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում չորեքշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիայի երկրի նախագահ Գեորգե Իվանովի որոշման դեմ, ով որոշել է համաներման ենթարկել անօրինական գաղտնալսման հետ կապված սկանդալի մասնակիցներին, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

 

Հաղորդվում է, որ ցուցարարները ներխուժել են երկրի նախագահի աշխատակազմի գրասենյակ, կոտրել ապակիները, կահույքը և այրել շենքը։

 

Բացի այդ, ցուցարարները փորձել են ճեղքել երկրի խորհրդարանի շենքի առաջ ոստիկանական պատնեշը։

Ոստիկանության տվյալներով՝ 12 մարդ է ձերբակալվել: Մեկ լրագրող է վիրավորվել:

 

Անօրինական գաղտնալսման հետ կապված սկանդալն առաջացել է 2015 թվականին, երբ պարզվել է, որ այդ ժամանակվա վարչապետ Նիկոլա Գրուևսկին և հատուկ ծառայությունների ղեկավարները ներգրավված են Մակեդոնիայի մոտ 20 հազար քաղաքացու, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին