Կարևոր իրադարձություններ

Բազմամարդ հայկական երթ Ստոքհոլմում.orer.eu

14 Ապրիլ, 2016 10:28
Բազմամարդ հայկական երթ Ստոքհոլմում.orer.eu

Օrer.eu -ը կայքը գրում է

Ապրիլի 12-ին, երեքշաբթի երեկոյան Ստոքհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում հարյուրավոր հայեր հայկական, Արցախի եւ շվեդական դրոշներով լուռ երթով ուղեւորվեցին դեպի շվեդական պառլամենտ՝ ի բողոք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի: Խաղաղ երթին ականատես էին անցորդները, ովքեր վստահ հեռուստացույցով տեսել եւ մամուլով լսել էին նախորդ օրերի թուրք- ադրբեջանա-թուրքմենական  մի քանի տասնյակի հասնող խմբի հայատյաց եւ ռասիստական բղավոցները՝ որը խիստ զայրույթ եւ արգահատանք էր առաջացրել երկրով մեկ բնակչության մեջ, եւ ահա ի հակակշիռ դրան, այս անգամ տեսնում էին շվեդահայերի կողմից  որդեգրած մարդկային արժեհամակարգի  որակական տարբերությունները:

Պալատին կից հրապարակում՝ պառլամենտի մոտ, երթի մասնակիցները համախմբվելով՝ հոգեւոր հոր աղոթքից հետո պատերազմը դատապարտող լոզունգներով արտահայտեցին իրենց բողոքն ու զայրույթը:

Ընթերցվեց համայնքի կողմից Շվեդիայի իշխանություններին ուղարկված նամակը, ուր դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները, պահանջվում էր, որ Շվեդիան,  որպես Մինսկի անդամ երկիր   կատարի իր բաժին պարտավորությունները եւ դատապարտի Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծվող ռազմական եւ անմարդկային գործողությունները:

stokholm tsuits 3

Ցույցին իրենց զորակցությունն էին բերել նաեւ ասորական համայնքի ներկայացուցիչներ:

Տողերիս գրության ժամանակ Շվեդական հեռուստացույցը իր հիմնական լուրերի հենց առաջին բաժնում հայտարարեց Շվեդիայում Հայաստանի Հանրապերության դեսպանության կողմից բողոքի նոտայի մասին՝ հղված Շվեդական արտգործնախարարության, որպեսզի Շվեդիան դատապարտի այս կարգի այլատյացության գործունեությունները:
Կրկին, բայց այս անգամ առավել հստակ եւ շեշտակի ցուցադրվեց Թուրքական Կենտրոնական կազմակերպության փոխնախագահի արգահատելի խոսքերը: Շվեդիայի կրթադաստիարակչական նախարարուհին խստիվ դատապարտելով այն ինչ տեղի էր ունեցել, խոստացավ հարցը անպայման հետաքննության առարկա դարձնել, մի այլ պատասխանատու պաշտոնյա նկատել տվեց, որ այս մի քանի տարիների ընթացքում այդ կազմակերպությունը ստացել է շուրջ չորս միլիոն նպաստ եւ օրենքի պահանջի համաձայն հետ պիտի վերադարձվի՝ քանի որ չի ծառայել կրթադաստիարակչական նպատակներին:

Հաղորդավարը տաղավար էր հրավիրել արտաքին հարաբերությունների մեկնաբանին, որը խիտ, բայց բովանդակալից անդրադարձ կատարեց ցեղասպանությանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Ցույց տրվեց նաեւ օրվա հանրահավաքից մի բաժին:

Ըստ հաղորդավարի ցույցին մասնակցում էին շուրջ 500 հոգի:

Կարո Հակոբյան 

Եվրոպայի Հայերի համագումարի նախագահ

Շվեդիա, 12 ապրիլ 2016

Լուսանկարները՝ հեղինակի եւ Շվեդի հայեր ֆեյսբուքյան խմբի

stokholm

 

Լրահոս

Դիտել ավելին