Կարևոր իրադարձություններ

Նշանակումներ և կոչումների շնորհում

14 Ապրիլ, 2016 10:09
Նշանակումներ և կոչումների շնորհում

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչություններում, Աղետների բժշկության կենտրոնում, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատում:

Նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Դավիթ Ներսիսյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դասախոսներ Հարություն և Հայկ Ղազարյաններին՝ փ/ծ մայորի կոչում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին