Կարևոր իրադարձություններ

Փորձ է արվում ավելորդ լարվածություն ստեղծել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ.«Հայոց աշխարհ»

14 Ապրիլ, 2016 07:22
Փորձ է արվում ավելորդ լարվածություն ստեղծել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ.«Հայոց աշխարհ»

Նախօրեին մի քանի լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, թե իբր Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական մի քանի շտաբներ գումարներ են բաժանում հրազդանցիներին։ Այս կապակցությամբ «Հայոց Աշխարհ»–ը կապվեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի շտաբի պետ Կարեն Մարգարյանի հետ։

 

–Պարոն Մարգարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հրազդանցիներին գումարներ բաժանելու մասին լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։


–Պետք է նշեմ, որ նմանատիպ երևույթ Հրազդանում չկա։ Պարզապես այս օրերին փորձ է արվում ավելորդ լարվածություն ստեղծել ընտրությունների շուրջ, ինչը մենք անթույլատրելի ենք համարում։ Արամ Դանիելյանի կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայությունը հանդես Է եկել համապատասխան հայտարարությամբ, որտեղ ափսոսանք Է հայտնվում նման անազնիվ մեթոդների կիրառման կապակցությամբ։ Իսկ մեր մրցակից բոլոր կողմերին հորդորել ենք չխաթարել ընտրությունների բնականոն գործընթացը, պահպանել հանդուրժողականության  և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։


Մեզ համար ընկալելի է, որ այստեղ միտում ու ավելորդ լարվածություն ստեղծելու ակնհայտ դիտավորություն կա, և սա բավական հայտնի ձեռագիր Է։ Սակայն մենք սադրանքների չենք Ենթարկվի և կշարունակենք մեր ընտրարշավը։

 

–Համացանցում լուրեր տարածվեցին, թե իբր Արամ Դանիելյանի շտաբի աշխատակիցները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի և քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի խոսնակ Ալեն Սիմոնյանի վրա հարձակում են գործել։ Որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը։

 

–Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի բոլոր շտաբների կողմից որևէ մեկի, որևէ մի այցելուի, որևէ մի տեղացու կամ Հրազդան եկած ցանկացած հյուրի նկատմամբ որևէ բռնություն երբեք չի կիրառվել և չի կիրառվելու։ Մեզ համար դա քննարկելի չէ, հետևաբար իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները մեկնաբանման անհրաժեշտություն չունեն։


–Քաղաքապետի մյուս երկու թեկնածուները մեղադրանքներ հնչեցրին Արամ Դանիելյանի հասցեին՝ նախընտրական քարոզարշավը պատերազմի օրերին շարունակելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

 

–Դեռևս ապրիլի երկուսից Դանիելյանի շտաբը դադարեցրեց քարոզարշավը։ Բայց նաև պարտավոր ենք և պետք է մեր քաղաքում պահպանենք Կայունությունը, խաղաղությունը, որը նաև մեր երկրին է անհրաժեշտ։ Հենց այդ տրամաբանությունից ելնելով էլ՝ մեր բնակիչների հետ ուղղակի զրուցում ենք։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին