Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 14-ի աստղագուշակ

14 Ապրիլ, 2016 01:02
Ապրիլի 14-ի աստղագուշակ

Խոյ

Ցերեկը Խոյերը կկարողանան զբաղվել ընթացիկ գործերով, որոնց ցանկում առաջին տեղում կլինեն գրասենյակային և տնային հոգսերը: Հնարավոր է հոգեբանական կախվածություն կենցաղային հանգամանքներից, ընտանեկան ավանդույթներից, զգացմունքային տրամադրվածությունից: Մինչ երեկո չարժե որևէ լուրջ բան ձեռնարկել. արդյունքը կարող է թույլ կամ զրոյական լինել: Օրվա վերջում սպասվում է տրամադրության բարձրացում, ակտիվության աճ:

Ցուլ

Առավոտյան Ցուլերի համար ապահովված է հոգեկան հարմարավետություն, որը կարող է զուգակցվել ծուլության, պասիվության հետ: Շատերը կգերադասեն մտերիմների միջավայրը, ծանոթ իրադրությունը: Չի խանգարի դադարը գործերում, ճանապարհին, ուսումնական գործընթացներում: Օրվա վերջում ի հայտ կգա ոգևորություն ծրագրված տնային ձևափոխումների, տան բարեկարգման, ընտանեկան ծրագրերի իրագործման համար:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս օրվա վերջում փոխել իրավիճակը: Դա հատկապես կարևոր է, եթե վերջին ժամանակներս լիովին խորասուզվել եք առօրյա գործերում և դրական զգացողությունների սուր կարիք եք զգում: Երեկոն խոստանում է դառնալ ստեղծագործական վերելքի, շրջակա աշխարհի նկատմամբ հետաքրքրության բարձրացման շրջան: Արժե ընդունել հյուր գնալու, ռեստորան, ակումբ այցելելու, կորպորատիվ միջոցառման մասնակցելու հրավերը:

Խեցգետին

Խեցգետինների տրամադրությունը և պահվածքը կարող է կախված լինել ֆիզիկական և բարոյական ինքնազգացողությունից: Մինչ երեկո կտոնեք հաղթանակը կամ ուժերը կհավաքեք ռևանշի համար: Պարտվողական մտքերին տրվելն անցանկալի է. ընկճվածությունը թույլ չի տա տեսնել բարենպաստ հնարավորությունը: Ակտիվ գործողությունները, նպատակային ծախսերն արժե թողնել երեկոյան: Օրվա վերջում կկարողանաք ավելի վստահ կատարել գնումներ, տնօրինել միջոցները:

Առյուծ

Առյուծների համար ավելի բեղմնավոր շրջան կլինի երեկոն: Հաջող պահին սպասելիս կարելի է հանգստանալ կամ զբաղվել ոչ բարդ գործերով, ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, տանը: Եթե առջևում պատասխանատու քայլ է, ժամանակ կունենաք ոգեպնդվելու: Օրվա վերջում ձեր բոլոր գործողությունները դատապարտված են հաջողության, որը համոզիչ կլինի ոչ միայն ձեր ընկերների, այլև մրցակիցների, ձեզ նախանձողների, ձեր քննադատների համար:

Կույս

Օրվա սկզբում Կույսերը լավ տրամադրություն կունենան, ինչի համար կլինեն բոլոր հիմքերը: Եթե որոշեք ամրապնդել դիրքերը և կրկնել հաջողությունը, արժե հաշվի առնել իրադրության փոփոխությունները՝ հատկապես երեկոյան: Օրվա վերջում իրավիճակը կպահանջի լիովին այլ որակներ և տաղանդներ, ակտիվության ռեժիմ, քան նախօրեին: Շնորհալիության, արտիստիզմի, փայլելու ցանկության հետ մեկտեղ ձեզ անհրաժեշտ կլինի տոկունություն, պրոֆեսիոնալիզմ, համարձակություն:

Կշեռք

Առավոտյան Կշեռքներին խորհուրդ չի տրվում տարվել նախաձեռնություններով. դրանց իրագործմանը կխանգարեն հանգամանքները կամ էներգիայի պակասը: Երեկոյի համար կարելի է ծրագրել գործնական կամ ռոմանտիկ միջոցառում, որին հատուկ ռազմավարական նշանակություն եք տալիս: Հաջող պահ է նոր ընկերախմբում հայտնվելու համար: Եթե ճեղք են տվել հին հարաբերությունները, հնարավորություն կունենաք դրանք վերականգնելու:

Կարիճ

Վերջին հաջողությունները և բացահայտումները Կարիճներին ինքնավստահություն կհաղորդեն: Նույնիսկ թունդ հոռետեսները նորից կհավատան հաջողությանը և արդարությանը: Բացառված չէ, որ նոր խոշոր նպատակ դնեք ձեր առջև, որի իրագործումը կօգներ ձեզ բարձրանալ մեկ աստիճանով: Աստղերը հիշեցնում են, որ նման ծրագրերի իրականացման համար ձեզ անհրաժեշտ է տաղանդների, գիտելիքների, միջոցների և այլ ռեսուրսների տեսքով ամուր հիմք:

Աղեղնավոր

Օրվա առաջին կեսին շատ Աղեղնավորներ աչքի կընկնեն բարձր զգացմունքայնությամբ, ֆիզիկական կամ հոգեկան խոցելիությամբ: Երեկոն խոստանում է տոնուսի բարձրացում և ընտրած ոլորտում նոր թռիչք: Հնարավոր են տեղաշարժեր հիերարխիկ կառուցվածքում՝ կապված ձեր գործունեության հետ: Կարող է աճել ձեր հետաքրքրությունը նորարարական նախագծերի, արվեստի, սպորտի, քաղաքականության աշխարհում իրադարձությունների նկատմամբ:

Այծեղջյուր

Օրվա երկրորդ կեսին շատ Այծեղջյուրներ ստեղծագործական էներգիայի ներհոսք կզգան և կցանկանան ռիսկի դիմել: Հնարավորություն կստանաք իրագործելու ձեր ծրագրերից մեկը, որը նախկինում անիրագործելի էր թվում: Բացառված չէ, որ հաղթանակի համար ստիպված լինեք շեղվել ձեր սովորական վարքագծից: Աստղերը ձեզ հաջողություն են խոստանում, եթե գերազանց գիտեք ձեր գործը, օժտված եք գերազանց ինքնատիրապետմամբ, գիտեք ձեր պատասխանատվության չափը:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս անցնել էներգախնայողական ռեժիմի և մինչ երեկո մնալ դրանում: Օրվա վերջում պայմաններ կձևավորվեն անձնական կյանքում կարևոր քայլի համար: Ձեզ համար կարող են հատուկ նշանակություն ստանալ նաև գործընկերության, մրցակցության, գովազդի հետ կապված թեմաները: Վատ պահ չէ ձեր ջանքերի պտուղները լայն լսարանի դատին հանձնելու համար: Կշիռ կունենան նախևառաջ պրոֆեսիոնալների գնահատականները:

Ձկներ

Օրվա առաջին կեսը Ձկները կարող են օգտագործել հանգստի և հաճելի ժամանցի համար, սակայն օրվա իրական բովանդակությունը, անկախ ձեր գործունեությունից, կլինի ստեղծագործությունը: Աշխատանքը կարող է երկար և դժվար լինել, փոխարենը վերջնական արդյունքը, անհրաժեշտ ջանադրության դեպքում, կգերազանցի սպասումները: Ծնողներին խորհուրդ է տրվում հոգ տանել երեխաների մոտ տաղանդների և անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

Լրահոս

Դիտել ավելին