Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում և առավելագույնս վաղ հայտնաբերել հնարավոր գոյացությունները

14 Ապրիլ, 2016 00:37
Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում և առավելագույնս վաղ հայտնաբերել հնարավոր գոյացությունները

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ է ԿԱՆԱՆՑ ԿՅԱՆՔԸ

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ հանդիպող բոլոր տեսակի քաղցկեղների մեջ զբաղեցնում է ավելի քան 30%։ կրծքագեղձի քաղցկեղի պատճառած մահերի քանակն անհամեմատ պակաս կլինի, եթե կանայք պահպանեն Կրծքագեղձի առողջությանը հետևելու երեք հիմնական սկզբունք.

  1. կատարել կրծքագեղձի ամենամսյա ինքնազննում,
  2. ենթարկվել կրծքագեղձի ամենամյա ստուգման բժշկի կողմից,
  3. պարբերաբար ենթարվել մամոգրաֆիկ ստուգման։

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԻՆՔՆԱԶՆՆՈՒՄ ԱՄԵՆ ԱՄԻՍ

Զննում՝ դիտելով

Դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու աոջև կինը պետք է զննի կուրծքը։

Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, առաջ թեքված, թևերը կոնքերին, պրկելով կրծքավանդակի մկանները՝ նայելով, թե կա՞ արդյոք փոփոխություն։

Զննում` ձեռքերը բարձրացրած վեր

Ձեռքերը բարձրացնել, իրար միացրած ու սեղմած վիճակում դնել գլխի ետնամասում և Կրծքագեղձի վրա փնտրել այտուցվածության, պիգմենտացիայի, փոսընկածության, մաշկի կնճռոտվածության, Կրծքագեղձի ձևի կամ կառուցվածքի փոփոխության հետքեր։

Շոշափելով զննում

  • Բարձրացնել կուրծքը,ծալված սրբիչը տեղափոխելով ձեր աջ ուսի տակ։
  • Փորձել զգալ որևէ գնդվածություն, նոր գոյացած գնդիկներ, կարծրացում, այտուցվածություն, մաշկի կծկվածություն, պտուկի ցավ և գեր զգայնություն։ Միշտ ձախ ձեռքն օգտագործել աջ ստինքը զննելու համար, իսկ աջ ձեռքը՝ ձախ ստինքը։

Շոշափելու միջոցով կրծքագեղձի ինքնազննման տեխնիկան հետևյալն է.

  • Ձեռքի ափի կողմով մատներով (մատները միացրած, ուղիղ պահած) թեթևակիորեն սեղմել ստինքը։
  • Փոքրիկ շրջանաձև շարժումներով դանդաղորեն մատները շարժել՝ սկսելով Կրծքագեղձի դրսի մասից։ Կուրծքը ևրևակայելով իբրև ժամատախտակ3 զննումն սկսել ժամը 12–, 1-ի, 2-ի դիրքերից և այդպես շարունակ մինչև Կրծքագեղձի ողջ հյուսվածքի հետազոտումը, ներառյալ պտուկի շուրջը։
  • Սեղմել պտուկները և ստուգել, թե չկա՞ արդյոք պտուկից որևէ արտադրություն։ Միևնույն մեթոդը գործածելով փորձել զգալ Կրծքագեղձի և թևատակի արանքը։ Միևնույն գործողությունները կատարել մյուս ստինքի վրա։

 

Կրծքագեղձի ինքնազննումն ավելի նպատակահարմար է իրականացնել լոգանք ընդունելիս

(կանգնած վիճակում), քանի որ թաց և օճառոտ մաշկը հնարավորություն է ընձեռում փոփոխություններն ավելի հեշտ շոշափելու։

Կրծքագեղձի նորմալ փոփոխություններ

  • Ամենամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կուրծքը կարողէ լցվել, գնդված թվալ և դառնալ զգայուն։
  • Հղիության ընթացքում կուրծքը լայնանում և պնդանում է։
  • Տարիքի հետ կուրծքը, նշագեղձերի նման, ծածկվում է ճարպային հյուսվածքով։
  • Մարմնի ընդհանուր քաշի հավելումը կամ նվազումը կարող են փոխել կրծքագեղձի չափերը։

Անկախ նշված փոփոխություններից, յուրաքանչյուր կին պետք է միշտ և պարբերաբար զննի իր կուրծքը ըստ տրված ցուցումների։

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր կին առնվազն տարին մեկ անգամ պետք է ենթարկվի գինեկոլոգիական ընդհանուր քննության՝ անկախ այն համգամանքից, թե կինն ինքը զգում է դրա անհրաժեշտությունը, թե ոչ։ Գինեկոլոգիական քննության ընթացքում հիշեցրեք ձեր բժշկին ստուգել նաև ձեր կուրծքը։

 


Աղբյուրը՝ Doctors.am
 

Լրահոս

Դիտել ավելին