Կարևոր իրադարձություններ

Ինչ նվերներ չի կարելի տալ և ընդունել

14 Ապրիլ, 2016 19:11
Ինչ նվերներ չի կարելի տալ և ընդունել

Ժամանակին հայտնի գուշակ Վանգան ասել է. «Որոշ նվերներով ուրախացիր, մյուսներից զգուշացիր»: Տարբեր մշակույթներում կան իրեր, որոնք սովորաբար չեն նվիրում, սակայն կան նաև այնպիսի նվերներ, որ ընդունված չեն գրեթե բոլորի կողմից, միգուցե նաև սնահավատության պատճառով: Այս մասին գրում է ուկրաինական Cluber-ը` ներկայացնելով այն իրերը, որոնք հարկավոր չէ նվիրել կամ ընդունել որպես նվեր:


1. Ձեռնոցներ
Ձեռնոց նվեր ստանալով` հայտնվում ենք նվիրողի իշխանության տակ` ընդունելով նրա առաջարկած ջերմությունը: Առաջ ձեռնոցի միջոցով մարդիկ կարողանում էին ներազդել մեկմեկու վրա: Նման նվեր ստանալու դեպքում խորհուրդ է տրվում ոսկեդրամով կամ մեկ այլ գեղեցիկ իրով շնորհակալություն հայտնել այն նվիրողին: Դա կարելի է անել անգամ մեկ շաբաթ անց:


2. Գոտի
Եթե ձեռնոցով մարդիկ ներազդում են նվերն ընդունողի վրա, ապա գոտիով սահմանափակում են նրա գործողությունները, այսինքն` շրջափակում են ետ պահելով հաջողությունից և նոր փոփոխություններից:


3. Թաշկինակ
Վանգան զգուշացնում էր թաշկինակ չվերցնել, քանի որ շուտով արցունք սրբելու առիթ կլինի: Հնում թաշկինակ նվիրում էին միայն հուղարկավորությունների, հիվանդությունների կամ այլ դժբախտությունների ժամանակ:


4. Խաչ-վզնոց
Եթե նվիրողի անկեղծությունը հարցականի տակ է, նման նվեր պետք չէ ընդունել: Ասում են` խաչով փոխանցվում է նվիրողի վիճակը: Եթե նա երջանիկ է, գուցե նույնն էլ ձեզ է ցանկանում, սակայն եթե նա հիվանդ է կամ դժբախտ, այդ նվերը պետք չէ վերցնել:


5. Ժամացույց
Այն կարող է կանգնեցնել երջանիկ, անհոգ կյանքի ժամանակը: Պետք է անմիջապես մեկ այլ նվերով հատուցել:


6. Հայելի
Այն վերացնում է երջանկությունն ու երիտասարդությունը, ուրախությունն ու կենսասիրությունը:


7. Մկրատ
Կարճացնում է կյանքը, կործանում են հարաբերությունները շրջապատի հետ: Մկրատից պետք է հրաժարվել:


8. Դանակ
Դանակը դրդում է հանցագործության:


9. Դրամապանակ
Դրամապանակը կարելի է ընդունել, եթե նվիրողը մետաղադրամ է դնում մեջ, և պետք է փոխադարձ նվեր տալ նույնպես:

 

Լրահոս

Դիտել ավելին