Կարևոր իրադարձություններ

Երևանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը

13 Ապրիլ, 2016 21:52
Երևանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը

Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ մյուսները կարող են միայն աջակցել նրա ջանքերին, հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Ստամբուլում ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԻՀԿ շրջանակներում կոնտակտային խմբի ստեղծման որոշման մասին:

«Լեռնային Ղարաբաղի կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մյուս կազմակերպությունները կարող են միայն աջակցել համանախագահների ջանքերին»,- գրել է Բալայանը Facebook-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին