Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050- ամյակի միջոցառումների

13 Ապրիլ, 2016 20:29
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050- ամյակի միջոցառումների

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 14-16-ն աշխատանքային այցով կլինի Լեհաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Լեհաստանի Սենատի եւ Սեյմի ղեկավար կազմերի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լեհաստան բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

ՀՀ ԱԺ պատվիրակությունն ապրիլի 15-ին Պոզնանում կմասնակցի Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին