Կարևոր իրադարձություններ

Դեսպան Վարդանյանը Վիետնամում ներկայացրել է ԼՂՀ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքները

13 Ապրիլ, 2016 20:26
Դեսպան Վարդանյանը Վիետնամում ներկայացրել է ԼՂՀ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքները

Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն ապրիլի 12-ին մասնակցել է ՄԱԿ-ի՝ Վիետնամի տեղական կառավարման արդյունավետության ցուցանիշներին նվիրված PAPI ծրագրի աշխատանքային հանդիպմանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ նշելով. «Միջոցառման շրջանակներում դեսպան Վարդանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ տիկին Պրատիբհա Մեհտայի հետ:

Դեսպան Վարդանյանը ՄԱԿ-ի ներկայացուցչին և մասնակիցներին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումները` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց հետևանքները»:

 

Լրահոս

Դիտել ավելին