Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը կսահմանի օտարերկրյա պետություններում զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը

13 Ապրիլ, 2016 20:19
Կառավարությունը կսահմանի օտարերկրյա պետություններում զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը

Կառավարությունն առաջիկայում կսահմանի ՀՀ-ից դուրս` զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները:

 

Համապատասխան որոշման նախագծի՝ բուժման (հետազոտության) գումարը զինծառայողի համար ներառում է` օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական  միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության), ներառյալ` հետվերականգնողական բուժման, ինչպես նաև՝ դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա:

 

Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը, որը որոշվում է Հայաստանի Հանրապետությունում ուղևորատրանսպորտային փոխադրումներ իրականացնող առնվազն երեք կազմակերպությունից ստացված տեղեկատվության հիման վրա:

 

Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ օտարերկրյա պետությունում գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին