Կարևոր իրադարձություններ

Սադամ Հուսեյնի պալատը կվերածեն թանգարանի

13 Ապրիլ, 2016 21:00
Սադամ Հուսեյնի պալատը կվերածեն թանգարանի

Բասրայում Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի պալատը թանգարան կդառնա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով National Geographic-ին, նախագծի արժեքը գնահատվում է 3,5 միլիոն դոլար:

Ծրագրվում Է, որ այնտեղ կլինի չորս սրահ՝ հին Շումերի, Բաբելոնի, Ասորեստանի ցուցանմուշներով, որոնք այցելուներին կծանոթացնեն Իրաքի պատմությանը: «Ընդամենը ցուցադրանքում կլինեն 3,5 – 4 հազար օբյեկտներ Բաղդադում գտնվող Իրաքի թանգարանից»,- պարզաբանում է Հնությունների եւ ժառանգության գործերի վարչության՝ Բասրայի բաժանմունքի ղեկավար Քահթան ալ Աբիդը:

Դա կլինի առաջին թանգարանը, որը երկրում կբացվի վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Իրաքի իշխանությունները հուսով են, որ այն կդառնա Բասրայի՝ Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի մշակութային վերածննդի խորհրդանիշը:

Թանգարանը ծրագրվում է բացել մինչեւ այս տարվա սեպտեմբերը:

 

Լրահոս

Դիտել ավելին