«Գազպրոմ»-ը նախատեսում է «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման աշխատանքները սկսել 2018 թվականի ապրիլի 1-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը, ով ծանոթ է ծրագրի աշխատանքներին:
Ավելի վաղ շինաշխատանքների մեկնարկ էր նշվել 2018 թվականը` առանց ամսաթվի հստակեցման:
«Հյուսիսային հոսք 2» ծրագիրը նախատեսում է ծովային գազամուղի երկու գծի կառուցում, որը կապահովի Ռուսաստանից Գերմանիա տարեկան 55 մլրդ խմ հզորությամբ գազի տարհանում Բալթիկ ծովի միջոցով:
Գազամուղը նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականի վերջից` Ուկրաինայի հետ տրանզիտի պայմանագրի ավարտին համընթաց: