Կարևոր իրադարձություններ

Նախագահն ընդունել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ Իգոր Արտեմևին

13 Ապրիլ, 2016 19:29
Նախագահն ընդունել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ Իգոր Արտեմևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրներում մրցակցության ոլորտին առնչվող խնդիրների դեմ արդյունավետորեն պայքարելու և օպերատիվ լուծումներ գտնելու առումով համատեղ աշխատանքի կարևորությունը:


Իգոր Արտեմևը ՀՀ Նախագահին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի շրջանակներում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև խոսել այն քայլերի մասին, որոնք ուղղված են ռուսական շուկայում հայկական արտահանող ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն:


Հանդիպմանը քննարկվել է վաղը Երևանում մեկնարկող ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստի օրակարգի հետ կապված հարցեր:
 

 

Լրահոս

Դիտել ավելին