Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ նավթամթերքների ընդհանուր շուկան կարևոր է մրցակցության համար. Մեդվեդև

13 Ապրիլ, 2016 19:54
ԵԱՏՄ նավթամթերքների ընդհանուր շուկան կարևոր է մրցակցության համար. Մեդվեդև

Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորումը կարևոր է մրցակցության բարձրացման և սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

«Մեր նիստի օրակարգում են ընդգրկվել են մի շարք հարցեր, որոնք կապված են Եվրասիական միության միասնական շուկաների ձևավորման հետ, այդ թվում` նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի: Այդ հարցերը կարևոր են ինչպես մրցակցության բարձրացման, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Մեդվեդևը:

Նա ևս մեկ կարևոր հարց է անվանել դեղամիջոցների և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկայի թեման` ընդգծելով, որ այդ հարցում անհրաժեշտ է կարգավորել առկա տարակարծությունները:

«Անհրաժեշտ է, որպեսզի այդ շուկան աշխատի ամբողջ ծավալով արդեն այս տարի, առավել ևս, որ այն ունի հսկայական սոցիալական նշանակություն «հնգյակի» երկրների համար»,- ասել է ՌԴ վարչապետը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին