Կարևոր իրադարձություններ

Օձի խայթոցի դեպք է արձանագրվել

13 Ապրիլ, 2016 18:27
Օձի խայթոցի դեպք է արձանագրվել

Ապրիլի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Տուժածը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ է: Նա տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է:

Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:

Նշենք, որ 2015 թվականին օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մարտի 3-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին