Կարևոր իրադարձություններ

Անուշ Գրիգորյանի հաղթարշավն ընդհատվել է

13 Ապրիլ, 2016 18:27
Անուշ Գրիգորյանի հաղթարշավն ընդհատվել է

Թուրքական Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական խաղերի վարկանշային բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը ցավալիորեն պարտվել է:

Մրցաշարում իր 3-րդ մենամարտն անցկացնող հայ մարզուհու մրցակիցը քառորդ եզրափակչում Նորվեգիան ներկայացնող Հանսեն Մարիելն էր, ում մարզական հաջողությունը ժպտաց և օգնեց շարունակելու պայքարը:

Մրցաշարի 5-րդ խաղային օրը տեղի են ունենում քառորդ եզրափակչի մենամարտերը: Հայաստանի դեռևս 5 ներկայացուցիչներ պայքարելու են կիսաեզրափակչի ուղեգրի համար:

Թեթևագույն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կիսաեզրափակչի համար մենամարտում մրցելու է Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսի դեմ: Նարեկ Աբգարյանը (52 կգ) ուժերը չափելու է իտալացի Վինչենցո Պիցարդիի դեմ, իսկ Արամ Ավագյանը (56 կգ) կմրցի մրցաշարը հյուրընկալողի` Թուրքիայի ներկայացուցիչ Իբրահիմ Գոկցեկի դեմ:

64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովի մրցակիցը բավականին անվանի մարզիկ, Բաքվում 2015 թ.-ին կայացած Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, մրցաշարում Մեծ Բրիտանիան ներկայացնող Փաթ Կորմաքն է: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը ևս կմրցի Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի` Չիրուս Փաթինսոնի դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին