Կարևոր իրադարձություններ

Վրաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը հիմնել են երկաթուղային կոնսորցիում

13 Ապրիլ, 2016 18:24
Վրաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը հիմնել են երկաթուղային կոնսորցիում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի երկաթուղիները պայմանավորվել են Անդրկասպյան տրանսպորտային միջազգային կոնսորցիումի ստեղծման շուրջ: Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում՝ Անդրկասպյան տրանսպորտային երթուղով բեռնափոխադրումների օպերատոր ընկերությունների հանդիպման ժամանակ:

Կոնսորցիումի անդամներ են դարձել վրացական Trans Caucasus Terminals, ղազախական АО KTZ Express և ադրբեջանական ADY Express ու ACSC Logistics ընկերությունները:

Կոնսորցիումի նախագահ է ընտրվել «Ադրբեջանական երկաթուղիների» ղեկավարի տեղակալ Իգբալ Հուսեյնովը: Ազմամեդովը հայտարարել է, որ Անդրկասպյան երթուղով բեռնատար գնացքների գրաֆիկը կհստակեցվի մայիսին:

Հունվարի 14-ին Վրաստանը, Ուկրաինան, Ղազախստանն ու Ադրբեջանը արձանագրություն էին ստորագրել Անդրկասպյան տրանսպորտային միջազգային երթուղով բեռնափոխադրումների արտոնյալ, մրցունակ սակագներ սահմանելու շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին