Կարևոր իրադարձություններ

Արաբա-իսրայելական հակամարտության լուծումը նոր մոտեցում է պահանջում. Աբաս

13 Ապրիլ, 2016 18:14
Արաբա-իսրայելական հակամարտության լուծումը նոր մոտեցում է պահանջում. Աբաս

Անհրաժեշտ է նոր մոտեցում կիրառել արաբա-իսրայելական հակամարտության լուծման համար, քանի որ մերձավորարևելյան քառյակը չի արդարացրել ակնկալիքները: Այս մասին Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը:

«ԱՄՆ-ի գլխավորած քառյակը չկարողացավ հաջողությունների հասնել այն պատճառով, որ իսրայելական կառավարությունը մերժում էր նրանց ջանքերը: Այդ իրավիճակը պահանջում է նոր բազմակողմանի մոտեցում, որում Ռուսաստանը կենտրոնական դեր կունենա: Տվյալ մոտեցումը այլ արաբական և եվրոպական գործընկերներին հնարավորություն կտա մասնակցել նոր արդյունավետ մեխանիզմին գրաֆիկով, անկախ արբիտրներով ու միջազգային կոնֆերանսով՝ այնպես, ինչպես այլ միջազգային խմբերի դեպքում, որոնք առաջընթացի են հասել Իրանի և Սիրիայի դեպքում»,- ասել է Աբասը:

 

Լրահոս

Դիտել ավելին