Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին ներկայացրել է Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնում եկամուտների մասին հաշվետվությունը

13 Ապրիլ, 2016 18:10
Սաակաշվիլին ներկայացրել է Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնում եկամուտների մասին հաշվետվությունը

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2015 թվականին աշխատել է ընդհանուր առմամբ 38,601 գրիվնա (1,5 հազար դոլար), հաղորդում է «Ուկրաինսակայա պրավդա»-ն:
 

Հրապարակված հայտարագրի տեքստի համաձայն՝ այդ թիվն ամբողջությամբ ձևավորվել է նահանգապետի աշխատավարձից:
 

Բացի այդ, Սաակաշվիլին հաշիվ ունի արտասահմանում, որի վրա պահվում է 57 հազար դոլար, և Ուկրաինայում, որտեղ կա 130 հազար գրիվնա (5 հազար դոլար):
 

Նշվում է, որ նահանգապետին պատկանում է նաև երկու հողատարածք և մեկ տուն:
 

Իր հերթին՝ Սաակաշվիլիի ընտանիքին է պատկանում բնակարան (754 քառակուսի մետր), ինչպես նաև 48 հազար եվրոյի հաշիվ:

 

Լրահոս

Դիտել ավելին