Կարևոր իրադարձություններ

Անվճար 4G Wi-Fi երթուղիչ՝ ինտերնետային սակագնային պլանների բաժանորդագրվելու դեպքում

13 Ապրիլ, 2016 18:08
Անվճար 4G Wi-Fi երթուղիչ՝ ինտերնետային սակագնային պլանների բաժանորդագրվելու դեպքում

Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես», «ՄՏՍ կոնեկտ LTE» (բացառությամբ «Ինտերնետ Small»), «Live Stream», «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որևէ մեկին առնվազն 12 ամսով տվյալների փոխանցման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող  «Huawei B310s-22» LTE Wi-Fi շարժական երթուղիչը կարելի է ստանալ անվճար:


Այս սարքն ապահովում է շարժական 4G գերարագ ինտերնետ և ունի ինտերնետին և Wi-Fi ցանցին մինչև 32 սարքի միացման հնարավորություն, ինչպես նաև՝ պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ:


«Մեր ընկերությունը շարունակաբար ընդլայնում է այն ծառայությունների ցանկը, որոնք թույլ են տալիս հարմար պայմաններով օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցից: Այս առաջարկը օգտակար կլինի նրանց, ովքեր շատ քանակի սարքեր ինտերնետին միացնելու և ներքին ցանց ստեղծելու կարիք ունեն, իսկ երթուղիչի շարժական լինելը լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում օգտագործողի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


Անժամկետ բաժանորդագրության դեպքում «Huawei B310s-22» LTE շարժական Wi-Fi երթուղիչի գինը 45 900 դրամ է:
 

 

Լրահոս

Դիտել ավելին