Կարևոր իրադարձություններ

«Վոլգա»-ի երկրպագուների ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր

25 Հոկտեմբեր, 2015 15:07
«Վոլգա»-ի երկրպագուների ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր

«Վոլգա»-ի երկրպագուներն իրենց սիրելի թիմի՝ «Շիննիկ»-ի հետ հանդիպմանը մեկնելիս վթարի են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Վոլգա»-ի պաշտոնական կայքը:

Յարոսլավլում «Վոլգա»-ի երկրպագուների ավտոբուսը լուրջ վթարի է ենթարկվել: Դժբախտ պատահարի արդյունքում մահացել են «Գազել» միկրոավտոբուսի վարորդն ու «Վոլգա»-ի երկրպագուներից մեկը: Կան նաև վիրավորներ, ովքեր հոսպիտալացվել են:

Հիշեցնենք, որ «Վոլգա»-ի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը:

«Շիննիկ» – «Վոլգա» խաղը տեղի է ունենալու այսօր՝ Երևանի ժամանակով 15:00-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին