Կարևոր իրադարձություններ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով գտնվում է Թուրքիայում, հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը: Նազարբաևը և Էրդողանը քննարկել են նախորդ տարվա ապրիլին Թուրքիայի նախագահի կողմից Ղազախստան կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը: Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև առևտրային-տնտեսական, ներդրումային, գյուղատնտեսական ու մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ամրապնդման հարցը: Նազարբաևի խոսքերով՝ ԱՀԿ-ին Ղազախստանի անդամակցումը մեծ հեռանկարներ է բացում Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները ընդլայնելու համար: Ղազախստանի նախագահը հերթական անգամ ցավակցել է Թուրքիայի նախագահին՝ կապված մարտին Անկարայում իրականացված ահաբեկչության հետ

13 Ապրիլ, 2016 18:05

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները մեկնել են Սերբիա, որտեղ կմասնակցեն Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:

Ազատ ոճի հավաքականը մրցատեղի է մեկնել ընտրանու ավագ մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներին այնտեղ կուղեկցի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:

Ազատ ոճայիններից Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ):

Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է հետևյալ կազմով՝ Ռոման Ամոյան (59 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Արթուր Շահինյան (85 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանի համար ուղեգիր արդեն նվաճել են Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը, իսկ ազատ ոճայինների միակ ուղեգիրը նվաճել է 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

Մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում:

ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը` ՀԱՕԿ պաշտոնական կայքի

Լրահոս

Դիտել ավելին