Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ու Նազարբաևը քննարկել են երկկողմ հարաբերությունները

13 Ապրիլ, 2016 18:03
Էրդողանն ու Նազարբաևը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով գտնվում է Թուրքիայում, հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը:

Նազարբաևը և Էրդողանը քննարկել են նախորդ տարվա ապրիլին Թուրքիայի նախագահի կողմից Ղազախստան կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև առևտրային-տնտեսական, ներդրումային, գյուղատնտեսական ու մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ամրապնդման հարցը:

Նազարբաևի խոսքերով՝ ԱՀԿ-ին Ղազախստանի անդամակցումը մեծ հեռանկարներ է բացում Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները ընդլայնելու համար:

Ղազախստանի նախագահը հերթական անգամ ցավակցել է Թուրքիայի նախագահին՝ կապված մարտին Անկարայում իրականացված ահաբեկչության հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին