Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում ձերբակալվել են ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար կասկածվող 3 անձ

13 Ապրիլ, 2016 17:32
Գերմանիայում ձերբակալվել են ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար կասկածվող 3 անձ

 

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով 3 մարդու ձերբակալության մասին, հայտնում է Associated Press-ը:

 

Շտուտգարտի դատախազությունում նշել են, որ ձերբակալվածներից մեկը Գերմանիայի քաղաքացի է, մյուսները՝ Թուրքիայի քաղաքացիներ։ Նրանք ձերբակալվել են կիրակի օրը՝ ապրիլի 10-ին։ Ձերբակալվածներին արգելվել է դուրս գալ երկրից։

 

Կասկածյալները պատրաստվում էին միանալ ԻՊ-ին: Հաղորդվում է, որ նրանք գումար էին ստանում Ղուրանի պատճենները տարածելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին